Քաղաքական հետապնդումները կապված են առաջիկայու...

Երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ ու հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում։ Մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ հետապնդնումներին, Սաղաթելյանը նկատեց․

«Պատահական չէ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Սյունիքում, նաև Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին: Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարների նկատմամբ այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականացվում և մարդկանց փորձում են ձերբակալել ու կալանավորել։ Այս ամեն ինչը մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»։