Քաղաքական դաշտը այլասերող Դոգը մերժվեց Գյումր...

Արդեն մի քանի տարի է Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվել է մի աղտ, որի անունը Դոգ է, նույն ինքը Վարդան Ղուկասյանը։ Դոգը աղտ է, քանի որ իր քաղաքական գործունեությունը սահմանափակվում է այս կամ այն գործչի ընտանիքի անդամներին հայհոյելով, նրանց մասին կեղծ, հորինված, իր սեռական շեղվածության սահմաններում տեղավորվող պատմություններ տարածելով։ Նա դարձել է հասարակության որոշակի զանգվածի բիոզանգվածի վերածելու գործիք, որը հաջողությամբ օգտագործվում է օտար ուժերի կողմից։ Դոգը նաև հասարակության աղտոտվածության ցուցիչ էր, քանի որ չի կարող նորմալ հասարակության երևացող հատված լսել նրան, իսկ Հայաստանում լսում են։ Դոգի համար լավ ժամանակները կարծես ավարտվել են ու սա ամենևին կապ չունի ԱՄՆ-ում իր ձերբակալության հետ։

Նա ամիսներ շարունակ հայտարարում էր, որ մասնակցելու է Գյումրու ավագանու ընտրություններին։ Ավելին պնդում էր, որ հաղթելու է, բայց եկավ ժամանակը ու պարզվեց, որ Գյումրիում նա անգամ ցուցակ չի կարողանում կազմել։ Չի կարողանում ցուցակ կազմել, քանի որ Գյումրին ապացուցեց, որ թասիբով քաղաք է։ Քաղաքի հեղինակավոր գործիչներ հայտարարել էին, որ այն տղամարդիկ, ովքեր կմտնեն Դոգի ցուցակ, ընտրություններից հետո իր հայհոյանքների համար պատասխան են տալու, պատասխան են տալու նաև ցուցակ մտա կանանց ամուսինները, եղբայրները, հայրերը։ Դոգի արածի տակից դուրս չգալու վախից որևէ ադեկվատ մարդ չի համաձայնել մտնել ցուցակ ու նա մնացել էր մի քանի հոգեկան հիվանդների հույսին։ Սա էր պատճառը, որ նա իր որակին համահունչ հայտարարեց, թե գյումրեցիների մեծ մասը ծախված են։ Իրականությունն այն է, որ գյումրեցիների մեծ մասը թասիբով է ու ՔՊ-ին դեմ լինելով պատրաստ չէ կանգնել քաղաքական դաշտը իր անբարո ֆանտազիաների վայր պատկերացնողի կողքին։