Քաղաքական ակտորների դասավորություններն առաջին...

Ներքաղաքական խառնաշփոթն իրականում օր օրի ավելի է  խորանում, ինչն ավելի ու ավելի խոցելի է դարձնում մեզ արտաքին մարտահրավերների առաջ: Այս մասին «ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրներ. ետպատերազմյան  իրավիճակ, անվտանգային հրամայականներ, ներքաղաքական հիմնահարցեր. նախընտրական զարգացումներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

Նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են այն հիմնական կիզակետը, որի արդյունքում պետք է կանխորոշվի այս իշխանությունների ճակատագիրը:

«Քաղաքական ակտորների դասավորություններն առաջին հերթին պետք է առաջնորդվեն երկրի պետական շահով: Այսինքն ցանկացած նպատակ, որ դնում ենք մեր առջև, առաջին հերթին պետք է բխի մեր երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գերնպատակից»,- ասաց պատգամավորը: