Քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձան...

Կառավարության որոշմամբ հուլիսի սկզբից քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։

Ոստիկանությունից հայտնում են, որ արդեն գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։ Կայքում անհրաժեշտ է կատարել օգտատիրոջ նույնականացում և ներբեռնել հավելվածը։

Հավելվածը հասանելի է ինչպես IOS, այնպես էլ ANDROID համակարգերով բջջային հեռախոսների համար։

Հավելվածի օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ police.am կայքում: