Մի խումբ քաղաքացիներ այսօր, ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են մինչ հեղափոխությունը տված նրա խոստումներից մեկի մասին, այն է՝ արագաչափեր այլևս չեն լինելու, պետք է բոլոր արագաչափերը փակվեն:
«Հիշեցում» ակցիայի շրջանակում նրանք փակում էին արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անձամբ անում էր Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնտեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը և նշել, որ այդ խոստումներից ոչ մեկը չի իրականացվել:
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ շաբաթական 1 միլիոն դոլար գոյանում է արագաչափերից, սակայն չգիտեն՝ որտե՞ղ են ծախսվում այդ գումարները:
«Տարեկան արագաչափերից և կարմիր գծերից գոյանում է 110 միլիոն դոլար գումար, և իրենք պահանջում են, որ այդ գումարները ծախսվեն նպատակային»,- նշել է ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը:



