Քաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքու...

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Խաչատյանը արձագանքել է մեր հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Politik.am-ի հարգելի խմբագրություն, ամենայն հարգանքով հերքում եմ ձեր կայքում տեղադրված «Տեսանյութ․ Քաղաքացիներին վիրավորող կինը Սրբուհի Գալյանի մորաքու՞յրն է» նյութի այն հատվածը, որտեղ խոսվում է, որ տեսանյութի կինը Սրբուհի Գալյանի մորաքույրն է ինչպես նաև թեև հարցականով դրված, սակայն ընթերցողների համար գուցե մոլորություն առաջացնող վերնագիրը: Տվյալ կինը Սրբուհի Գալյանի մորաքույրը չէ, որևէ ազգակցական կապ չունի նրա հետ: Եռակի հերքում եմ (եթե դա գործնականում հնարավոր է ) նաև հետևյալ հերթապահ նախադասությունը՝

«Մենք փորձեցինք կապ հաստատել նախարարության մամուլի ծառայության հետ, որպեսզի պարզենք, թե արդյո՞ք այս կինը նախարարի մորաքույրն է և եթե այդպես է, ապա ինչու՞ է քաղաքացիների նկատմամբ նման վարք դրսևորում։ Մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին» ՀՀ ԱՆ-ն ավաղ մամուլի ծառայություն չունի, ունի մամուլի խոսնակ, ում որևէ մեկը չի զանգել, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որևէ զանգ, անգհամ «ապարդյուն» չեմ ստացել։ Հերքում եմ նաև հույսով լի այս տողը. «Հուսանք մեր հրապարակմանը արձագանք կլինի և այս տեղեկատվությունը կմեկնաբանվի»։ Այս տողին բնականաբար արձագանք եղել է նյութը տեղադրելուց հաշված րոպեների ընթացքում: Եղել է նաև գործընկերային խնդրանք հենց այդ պահին հերքել կամ պարզաբանել, ինչը չի արվել քանի որ պատասխանել են, որ այդ ժամին խմբագրությունում մարդ չկա: Հաջորդ խնդրանքը, որն արդեն գուցե հասնում էր «թախանձագին» խնդրելու շեմին, գրավոր տեսքով, տեսել են առավոտյան և համերաշխ գործընկերության սկզբունքով հուսով եմ կտեղադրվի: Շնորհակալություն փոխադարձ ստացված աշխատանքի համար: Հուսամ, որ մյուս լրատվամիջոցները, որոնք տարածել են նյութը կանսան սկզբնաղբյուրի հերքմանը»: