«Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Սահմանադրական դատարանը Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարեց»,- այս հարցն է տրվել քաղաքացիներին հարցման ժամանակ։
Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Լիովին դրական - 5,0%
- Ավելի շուտ դրական - 9,8%
- Ավելի շուտ բացասական - 21,3%
- Ընդհանրապես բացասական – 51,5%
- Դժվարանում եմ պատասխանել – 12,4%
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հեռախոսային տարբերակով։
Հարցումն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ը։
Հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։
Արդյունքները ներկայացրեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։