Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք...

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։ Այս մասին հայտնում է Razm.info-ն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Համատեղ վարժանքներին նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել բարդ տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը։

Վարժանքների հայտարարված նպատակը մարտական ​​գործողությունների ընթացքում թուրք և ադրբեջանցի զինվորականների փոխգործակցության բարելավումը, հրամանատարական կազմի՝ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումն է։