![Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել 2024 թվակ...](/imgs/posts/medium/2025/02/4673bd4.png)
2024-ին ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։
«Դա 4.6 տոկոսով ավելի քիչ է, քան 2023-ին, երբ ՀՀ է այցելել 2 316 000 մարդ։ Ռուսաստանից ունենք նվազում, սակայն ունենք աճ՝ եվրոպական և ասիական երկրներից, ինչի հաշվին զբոսաշրջության տեմպերը նվազել են ընդամենը 4.6 տոկոսով։ ՌԴ–ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 43 տոկոսը։ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 13 տոկոսը »,–նշեց նա։