Քանի դեռ ազգային իշխանություն չունենք ու թշնա...

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․

«Ժամեր առաջ Երասխի հատվածում մեր ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը սպանվել է ադրբեջանցիների կողմից, էն ադրբեջանցիների, որոնց հետ իշխանությունները քիրվայություն են ուզում անել ու մեզ էլ համոզում են, թե թշնամու հետ "խաղաղություն" է լինելու։

Քանի դեռ ազգային օրակարգ չենք ձևավորել, քանի դեռ ազգային իշխանություններ չունենք, քանի դեռ թշնամուն հակահարված չենք տվել ու հողաքավաքը հռչակել որպես ազգային միակ և ուղիղ ճանապարհ, մեր տղերքն անընդհատ զոհվելու են էսպես մեկ-մեկ, կամ 100-ներով, կամ 1000-ներով, ինչպես 44-օրյայի ժամանակ․․․»։