
Պղնձի գինը չորեքշաբթի իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանից ստացվող թույլ առեւտրային վիճակագրությունն այդ արդյունաբերական մետաղի պահանջարկի հետ կապված մտավախություններ է առաջացնում։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,5 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,803 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,36 տոկոսով՝ 8 421,5 դոլար, ալյումինիումինը կրճատվել է 0,56 տոկոսով՝ 2 508,5 դոլար, ցինկինը բարձրացել է 0,96 տոկոսով՝ 3 156 դոլար։