Պուտինը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ևՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ Կրեմլին հղումով: Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը։