
Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջնորդ երկրները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները խոսքից գործի կանցնեն եւ կսկսեն ակտիվորեն օգնել տարածաշրջանին: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք մեծ հույս ունենք, որ միջազգային միջնորդները վերջապես խոսքից գործի կանցնեն եւ կսկսեն փաստացի օգնել մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին, որ դա կանի ոչ միայն Ռուսաստանը՝ ուղարկելով հումանիտար շարասյուներ, այլեւ միջազգային կազմակերպությունները վերջապես կծավալվեն՝ թե՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՛ ՄԱԿ պարենային կազմակերպությունները»,- ասել է Պուտինը: