Պուտինը մեկնել է Աստանա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: ՌԴ ղեկավարը նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ, հայտնում է Կրեմլի կայքը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինը հանդիպելու է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Նշենք, որ հուլիսի 3-ին և 4-ին Աստանայում կանցկացվի ՇՀԿ գագաթնաժողովը՝ «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսով։