Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը երբեք իր առջեւ նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում:
«Եր-բե՛ք: Ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը իր առջեւ նպատակ չեն դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Եվ նման անհրաժեշտություն չկա»,-հայտարարել Է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակել Է «Պուլ-Պերվովո» տելեգրամ-ալիքը: Միեւնույն ժամանակ Բելառուսի նախագահը խորհուրդ Է տվել «իր հարեւանին եւ նույնիսկ մրցակցին» անկյուն չքշել:
«Պետք չԷ անցնել կարմիր գիծը»,-նախազգուշացրել Է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկայինը, ստեղծվում Է առաջին հերթին օգտագործման համար: Իսկ ՌԴ-ում հստակ նշել են դրա հնարավոր կիրառման տեսակետը, նշել Է նախագահը: «Եթե, Աստված չանի, հարձակում լինի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, այդ դեպքում Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կօգտագործի զենքի բոլոր տեսակները»,-հայտարարել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: