Պուտինը բացատրել է՝ ինչի համար հայտարարվեց մա...

Մասնակի զորահավաքի հետ կապված բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ՝ Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովից հետո  պատասխանելով լրագրողների հարցերին:

ՌԴ  նախագահը տեղեկացրել է, որ նախատեսված 300 հազարից  222 հազար մարդ արդեն զորակոչվել է։

Պուտինը նաև բացատրել է մասնակի զորահավք հայտարարելու իր որոշումը։

«Ուկրաինայի հետ շփման գիծը կազմում է 1,1 հազար կիլոմետր․ այն միայն պայմանագրային զինծառայողների միջոցով պաշտպանելնանհնար է, ուստի անհրաժեշտ էր մասնակի մոբիլիզացիա հայտարարել»,- նշել է ՌԴ նախագահը։