Պուտինն ու Մերկելը բանակցություններ են սկսել...

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները։ Հանդիպման մեկնարկից առաջ Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք անձնական քննարկում են պահանջում։

Մերկելը կանցլերի պաշտոնում վերջին անգամ է Ռուսաստանում։ Սեպտեմբերին կանցկացվեն Բունդեսթագի ընտրություններ, որոնց Մերկելը չի մասնակցի։