Պուտինի և Փաշինյանի շփումներն առաջիկայում չեն...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներն առաջիկայում չեն սպասվում, դրանք արդեն վերջերս են եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ոչ, դրանք վերջերս են եղել, վերջերս են եղել, դեռ նման ծրագրեր չկան»,-ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում սպասվում են արդյոք Պուտինի և Փաշինյանի շփումները: