
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրավական դաշտի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է միջազգային իրավունքի տեսանկյունից», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա նշել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի ապագայի համար, սակայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցության հնարավորության պարտադիր ստեղծմամբ», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Ըստ Պուտինի՝ դրա համար ի սկզբանե ենթադրվում էր ապահովել Լաչինի միջանցքը՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնելու համար: