Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 6-9-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Բաշգյուղ, Արագածոտնի մարզի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:



