Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհը մաքրե...

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:

Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,3 խմ). ճանապարհը երկկողմանի փակ է:

Նշվում է, որ փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: