Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիների...

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:

Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվել է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին և 10:20-ի սահմաններում ուղղաթիռով վայրէջք կկատարեն ԱԻՆ շարահրապարակում: