Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման ավարտի 8-րդ տարեդարձն է:
Այս օրը նաեւ Ժիրայր Սեֆիլյանի դավաճանության, հայրենիքի և իրենից
խաբվածների տառապանքներից շագանակներ հանելու, ինչպես նաեւ նրա մեծ ստախոս լինելը՝ հերթական անգամ հիշեցնող օրն է:
Նա էր իհարկե ՊՊԾ օպերացիայի մեղմ ասած «հոգեւոր հայրը» (օպերացիա, որի հետապնդած և ինձ համար ավելի ուշ ի հայտ եկած նպատակներին արդեն
անդրադարձել եմ): Բայց գործողությունից առաջ նա հանկարծ «կալանավորվեց»,
Սերժ Սարգսյանի կողմից ապահովագրվելով հետագա բարդություններից:
Գործողության` ՊՊԾ օպերացիա սկզբից մեկ շաբաթ անց Սերժի «բանագնաց» Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ նա՝ Ժիրայրն, արդեն Սերժի հրաժարականը չի պահանջում: Իսկ հուլիսի 31-ին նա խմբի անդամներին «խնդրելով» պահանջեց զենքերը վայր դնել և հանձնվել:
2018 թվականին 10,5 տարվա ազատազրկման դատապարտված, բայց այնուհետեւ Սերժի հետնորդ Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից ազատ արձակված, մեղադրանքներից «մաքրված» և ՀՀ քաղաքացիություն ստացած Ժիրայրը հերքում է ՊՊԾ գնդի գրավման հետ իր կապը և հայտարարում, թե խմբի անդամները զենքերը վայր են դրել ոչ թե իր պահանջով, այլ սեփական որոշումով:
Վերջերս տված հարցազրույցում (Oragir.news) պատասխանելով գործողության մասին տրված «Դուք կո՞ղմ եք եղել նման սցենարին և աջակցե՞լ եք դրան» հարցին, հայրենիք և ընկեր դավաճանած Ժիրայրն ուղիղ չի պատասխանում, մի քանի անգամ կրկնում է՝ թե այդ օրերի իր գլխավոր նպատակն է եղել
արյունահեղությունից խուսափելը: Վախկոտն այնքան հեռու է տղամարդկությունից,
որ իրեն տարանջատում է գործողությունից և փորձում իրեն վերագրել միայն
«հրշեջի» դեր:
Նա նաեւ բացահայտ սուտ է ասում, երբ պնդում է, թե «ինչ վերաբերում է
տղաների զենքը վայր դնել չդնելուն, դա տղաների ընտրությունն էր»:
Մինչդեռ 2016 թվականի հուլիսի 31-ի երեկոյան Ժիրայրը հեռախոսային կապի միջոցով խմբի անդամներին «խնդրեց» զենքերը վայր դնել ու հանձնվել: Նա այդ «խնդրանքը» կատարեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում էր,
«բանակցության» համար ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Վիտալի Բալասանյանի
հեռախոսի միջոցով: Ժիրոն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից զանգահարեց ՊՊԾ գնդում գտնվող Վիտոյին, ով բարձրախոսը միացրեց և մեզ լսեցնել տվեց Ժիրոյի պահանջը:
Այլ հարցազրույցում նա ասում է, թե ինքը 2016 թվականից գիտեր, թե գնդի գրավման օրերին Նիկոլին «իշխանություններն էին գործուղել» գնդի տարածք և շրջակայք: Իսկ 2018 թվականին իր և «Սասնա ծռերի» մեծամասնության բանտերից ազատ արձակումը բացատրում է` վերագրում է ոչ թե Նիկոլի արդարամտության, այլ «գոլորշին բաց թողնելու» միտումին:
Եթե դու այդ ամենը 2016 թվականից գիտեիր, ապա ինչու՞ 2018-2020 թվականներին «նեցուկ» էիր Նիկոլին ու նախանձախնդիր էիր, որ քո և նրա միջեւ «սեպ չխրվի»: Եթե նա դավաճան է, իսկ դու ազգի ցավով տառապող «հերոս», ինչու՞ նա քո 10,5 տարվա ազատազրկման դատավճիռդ զրոյացրեց և քեզ շնորհեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Դու լեզվի սայթաքումով խոստովանում ես, որ «տղաների» բանտարկությունը քեզ, ազատ համարձակ ման եկողիդ լավ ձեռք է տալիս: «Տղաների (բանտարկված լինելու) զրկանքներն ու զոհողությունները չեն կարող արդյունք չտալ», ասում ես:
Այո, դրանք քեզ լավ հնարավորություն են տալիս «պայքար-պայքար» խաղալու: Բայց անդրադառնալով ինքնախոստովանությանդ, քիչ հետո փորձում ես ուղղել ասածդ. «Մենք պիտի ուզեինք, որ մեր տղաների զրկանքը շուտով ավարտվի»:
Հետո ասում ես. «Պարզ է որ ամեն ինչը կապված է քաղաքական իրավիճակից: Նրանք բանտում են քաղաքական իրավիճակի պատճառով: Բանտից դուրս կգան երբ իրավիճակի փոփոխություն լինի»:
Դավաճան իշխանության քաղաքական որոշումով է, որ
քեզ նման դավաճանն ու գործակալը ազատության մեջ է և շարունակում է իր
խարդավանքները, իսկ ես կրում եմ 25 տարվա ազատազրկման վճիռ քո և նույն
իշխանությունների միջեւ քրեա-քաղաքական նենգ համաձայնության հետեւանք:
Իրականում, ՊՊԾ օպերացիայի քաղաքական արդյունքի գլխավոր պտուղը Ալիևին և այլոց ժամանակ տրամադրելն էր: Այն թանկ և կարևոր ժամանակը, որ Բրիտանիայից ժամանի խողովակների երաշխավորողը (Արմեն Սարգսյանը), որ պետականակործան սահմանադրությունը մտնի ուժի մեջ, որ Նիկոլը և հատուկ վարժեցված նոր երիտթուրքերը ստանձնեն պաշտոններ և կարողանան ցեղասպանությամբ վերացնել Արցախը և անցնել Հայաստանի Հանրապետության վերացմանը:
Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ
31 հուլիսի, 2024թ