Փորձեք արմանեղոյաններ, դուք դրանով մեզ միայն...

Որքան Հայաստանի իշխանությունները պայքարեն ՀՅԴ-ի դեմ, այնքան ավելի կհզորանա այդ քաղաքական ուժը։ Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Դուք այստեղ ֆաշիստական ելույթ ունեցաք։ Ձեր նպատակները նույնն են, ինչ երիտթուրքերինը», — դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասել է Վարդանյանը։

Մինչ այդ իշխող կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը կոչ էր արել հայերի միջից արմատախիլ անել դաշնակցականությունը։