
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 18-ին, Ազգային ժողովում հյուրընկալել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին և անցկացրինք փորձագիտական հանդիպում՝ պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի մշակման վերաբերյալ։
«Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պատգամավորներ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների փորձագետներ և մասնագետներ։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն պետական կառավարման և խորհրդարանական աշխատանքի որակի բարձրացման գործում, և մենք պատրաստ ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին արդյունավետ քննարկման համար»,-գրել է նա։