Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը X սոցցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրերգությունը:
Նրա խոսքով՝ «պերֆորմանսը ուղղված էր քրիստոնեական հավատքի նվաստացմանը»։
«Տեր Հիսուս Քրիստոսի «Վերջին ընթրիքը»՝ մեր հավատքի ամենասուրբ իրադարձությունը ծաղրելու այս վիրավորական ծաղրերգությունը խորապես վիրավորել է քրիստոնյաներին ամբողջ աշխարհում», — նշել է նա:
Նրա խոսքով՝ Օլիմպիական խաղերը պետք է ձգտեն ամրապնդել «համայնքների միջև ներդաշնակությունն ու խաղաղությունը։ Փոխարենը, դրանք վերածվել են ավելի քան երկու միլիարդ հետևորդ ունեցող կրոնը վիրավորելու և նվաստացնելու հարթակի՝ հանուն փոքր փոքրամասնության»:
Արքեպիսկոպոսը հույս է հայտնել, որ «այն խնդիրները, որոնք ստվերել են Օլիմպիական խաղերը դեռ դրանց մեկնարկից առաջ, կլուծվեն, ինչը թույլ կտա օլիմպիական խաղերին ծառայել իր իրական նպատակին»: