PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականա...

Բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Այս մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

«Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասվում է տեսանյութի մեջ: