Պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք...

Պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար. վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա մամուլի ասուլիսում հենց սա է համարել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկը։

Այս առումով Նիկոլ Փաշինյանը ելնելով տեսությունից՝ նշել է, որ բարեկեցությունը հանրավոր է, եթե մի քանի գործոններ համընկնում են իրար։ Այդ գործոններն են աշխատանքը, կրթությունը, անհատական ջանքը եւ պետական քաղաքականությունը։ «Երբ այս չորս գործոնները կհամընկնեն, այդ դեպքում հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն»,- հայտարարել է վարչապետը։

Նա նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 71 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ 6.5 տոկոսով։ Աշխատավարձերը աճում են կայուն տնտեսական աճի եւ կառավարության որոշումների միջոցով, ասել է վարչապետը։

Կառավարության որոշումներից նա նշել է կամավոր ատեստավորման եւ տարակարգերի միջոցով մանկավարժների, դաստիարակների եւ զինծառայողների աշխատավարձերի էական բարձրացումը, Համընդհանուր հայտարարագիրը հնարավորություն կտա 2024-25 թվականներին քաղաքացիների մոտ 70 մլրդ դրամի ծախսերը վերադարձնել, անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների տնտեսական ակտիվացման միջոցառման շնորհիվ էլ նրանց աշխատավարձի եկամտահարկն ամբողջությամբ կուղղվի այդ վարկի մարմանը։

«Վերը նշված բարեփոխումները հնարավորություն կտան ոչ միայն երկարաժամկետում եւ միջնաժամակետում, այլեւ կարճաժամկետում աշխատանքի եւ կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով քաղաքացիների բարեկեցության արդյունավետ իրագործման համար»,- ասուլիսի սկզբում ասել է կառավարության ղեկավարը եւ սկսել պատասխանել լրագրողների հարցերին։