Փետրվարի 27-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի...

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Մոսկվայում։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը։

Տարածաշրջանի տնասպորտային կապերի ապաշրջափակման հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներն առաջին անգամ հանդիպել էին հունվարի 30-ին։ Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել էին ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երկրորդ հանդիպումն անցկացրել էին փետրվարի 12-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստի ընթացքում քննարկվել էր համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի իրականացումից: