ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ արևմտյան ռազմական դաշինքը պետք է վատ լուրերի պատրաստ լինի ուկրաինական ճակատից, քանի որ Կիևը շարունակում է պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից․
«Պատերազմները զարգանում են փուլերով»,- շաբաթ օրն ասել է Ստոլտենբերգը՝ գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում․ «Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և՛ լավ, և՛ վատ ժամանակներում»,- ասել է նա։ «Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք վատ լուրերի», - ավելացրել է Ստոլտենբերգը՝ առանց մասնավորեցնելու թե ինչ նկատի ունի։