Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, կանգնեցնել...

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
Մեր հայրենիքի սահմաններն, ըստ էության, անպաշտպան են:
Չկան երաշխիքներ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, մենք վերջնականապես կհայտնվենք անդունդի ամենախոր կետում:
Այլևս նահանջելու տեղ չկա:
Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը և կարողությունները, կանգնեցնել թշնամուն, արագ ետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը:
Մենք չպետք է հապաղենք:
Նույնիսկ ուշացած՝ պետք է հրատապ կահավորել մեր բոլոր սահմաները՝ գիշեր-ցերեկ:
Հատել է համբերության սահմանը: