
Աջափնյակ մետրոկայանի հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը Ձեզ մոտ է ստորագրման, որ մենք ուղարկենք համալիր փորձաքննության: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Ուզում եմ նշել նաև Ձեր ստորագրմանն է տրված վերանայված արդեն հանրային ներդրումային ծրագիրը կառավարության կողմից վերջնական հաստատման նպատակով և ֆինանսավորման բանակցությունները պաշտոնապես մեկնարկելու համար»,- ասաց նա:
Ավինյանն էլ հայտարարեց, որ այստեղ ունենք նաև վճարման խնդիր:
«Պետք է հնարավորինս արագացնել, ունենք վճարման խնդիր: Տևական ժամանակ է, ընդհանուր առմամբ, աշխատանքներն ընդունել ենք, բայց դեռևս ամբողջ ծավալով մեր վճարումները չենք կատարել, խնդրում եմ մեխանիզմ քննարկել գործընկերոջ ֆինասնավորումը վճարելու համար»,- ասաց Ավինյանը: