
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին չէ, որ Հայաստանին ուղղված մի քանի կրակոցի պատճառով պետք է դիմել ՀԱՊԿ-ին։
Այս մասին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Մարուքյանը։
«Դա կնշանակի, որ ՀՀ բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 անգամ կրակել են, և մենք դիմել ենք, որ մեզ պաշտպանեն։ Մենք պետք է այնքան հզոր լինենք, որ 5 կրակոցին ի պատասխան՝ 500 անգամ հետ կրակենք։ ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ պատերազմ լինի, և Հայաստանը պաշտոնապես դիմի»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։