Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչն ամբողջ օրացուցային տարվա ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Հաստատված օրենքը նախատեսում է, որ զինկոմիսարիատները ամբողջ տարվա ընթացքում կկարողանան կազմակերպել զորակոչիկների բժշկական փորձաքննություն, անցկացնել հոգեբանական ընտրություն և զորակոչային հանձնաժողովի նիստեր։ Ծառայության վայր կուղարկեն ինչպես նախկինում՝ տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից հուլիսի 15-ը և հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
Ըստ ընդունված օրենքի, զորակոչի ծանուցագրերը զորակոչիկներին կուղարկվեն ամբողջ տարվա ընթացքում՝ առանց կոնկրետ ամսի։
Նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ այն ուղղված է զինվորական կոմիսարիատները «բեռնաթափելուն»։ Բացատրական գրության մեջ նշվում էր, որ նոր օրենքը թույլ կտա հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը զորակոչային կետերի վրա և բարձրացնել քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչի որակը։
Երկրորդ ընթերցմամբ օրինագիծ են մտցվել նաև այլ փոփոխություններ։ Մասնավորապես, դրանցից մեկը ենթադրում է, որ զինկոմիսարիատների կողմից տրված էլեկտրոնային ծանուցագրերի գործողության ժամկետը կսահմանափակվի 30 օրով։ Ներկայումս էլեկտրոնային ծանուցագրերը գործում են անսահմանափակ ժամանակ՝ այսինքն զինկոմիսարիատը կարող է ներկայանալու ժամկետ նշանակել մի քանի ամիս հետո և այդ ամբողջ ընթացքում զորակոչիկը չի կարողանա մեկնել արտասահման։ 30-օրյա սահմանափակումը «կկանխարգելի տեղաշարժի ազատության չափազանց մեծ սահմանափակումը», նշել են ռազմական իրավաբանները։ Ընդ որում, նրանք ընդգծել են, որ նման սահմանափակումը «միաժամանակ ապահովում է զորակոչի օպերատիվությունը»։



