Պետական համակարգում չի գտնվելու մեկը, ով այդ...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո:

Հիմա ամեն անգամ երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք լավագույն դեպքում տեսնում ենք ռուս խաղաղապահների ներկայությունը:

Անհասկանալի է, եթե ազգությամբ հայերին`կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում չեն ուղեկցելու ճանաչված հայկական պետության ներկայացուցիչները, եթե այսքան ուռճացված պետական համակարգում չի գտնվելու մեկը` ով նստի մեքենա այդ մարդկանց հետ, գնա Ստեփանակերտ, խնդիր առաջանալու դեպքում կարգավորի հարցերը` էլ հայ ժողովրդի ինչի՞ն են պետք այդ ներկայացուցիչները:

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի»: