Պեսկովը՝ Նավալնիի մահվան պատճառների մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը։

Պեսկովն ասել է, թե տեղյակ չեն մահվան պատճառներից, և որ բժիշկները պետք է պարզեն Նավալնիի մահվան պատճառները: Պեսկովը նաև հայտնել է, որ Նավալնու մահվան մասին զեկուցվել է ՌԴ նախագահին:

Ըստ նրա՝ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հրահանգների կարիք չկա:

Հիշեցնենք, որ այսօր 48 տարեկան հասակում կալանավայրում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։