Պեսկովը մեկնաբանեց Հայաստանի ու ռուսական հացա...

Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների միջոցով և մտադիր է շարունակել դա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Մենք կշարունակենք դա անել։ Հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները, թե Հայաստանն, իբր, ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի՝ Եվրամիության միջոցների հաշվին։

Նա նաև նշել է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությանը՝ դա անվանելով «բացարձակ անհեթեթություն»։