Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել...

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն էսակայն այդ երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄանդամակցությունիցասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովըփոխանցել է «Ինտերֆաքս»-ը։ 

Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու պլանների մասին օրինագծի ընդունումըՊեսկովը պատասխանել է. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հայերը պետք է իրենք մյուս բոլոր հարցերը պարզեն, թե որքանով է դա երկկողմանի ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներն իրենք»։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Առայժմ մենք ելնում ենք նրանիցոր Հայաստանը շարունակում է դիվիդենդներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներումեւ այդ դիվիդենդներն առավել քան ակնհայտ են»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարըուղղակիորեն անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունմանընշել է. «Ամենայն հավանականությամբՀայաստանում կան որոշակի քաղաքական ուժերորոնք կարծում ենոր կողմնորոշումը դեպի Եվրամիությունհավանաբար հենց դրանում Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններումորոշակի հավելյալ դիվիդենդներ կտա թե՛ երկրին եւ թե՛ երկրի ժողովրդի շահերի առումով»։

Պեսկովի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ Եվրամիություն ընդունվելու գործընթացի բարդությանը։ «Մենք գիտենք շատ երկրների փորձի մասին, որոնք երկար հերթ են կանգնել այդ գործընթացում, որը տասնամյակներով է չափվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։