Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչով: Երկրորդ ներարկումը նրան կարվի մի քանի շաբաթ անց, չորեքշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո, սա առաջին ներարկումն էր: Մոտ երեք շաբաթ անց կլինի երկրորդը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին:



