Պեսկով. ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձեր...

Ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կայունություն ավելացնեն Հյուսիսային Կովկասում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ի ձգտումը՝ ամրապնդել իր ներկայությունը Հյուսիսային Կովկասում, մեզ լավ հայտնի է։ Անզեն աչքով երեւում է։ Կա նաեւ այն ըմբռնումը, որ ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ փորձերը հազիվ թե կարող են կայունություն եւ իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել Հյուսիսային Կովկասում։ Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են։ Մենք ուշադիր հետեւում ենք եւ գլխավորապես մտադիր ենք կողմնորոշվել մեր երկկողմ հարաբերություններով եւ համագործակցության գործիքներով, որոնք ունեն մեր կողմերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։