Պենտագոնն Իրանում գտնվող լրացուցիչ թիրախների ցանկ է պատրաստել այն դեպքի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել Իսլամական Հանրապետության դեմ հարձակումները։ Սակայն, ինչպես հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին և ազգային անվտանգության հարցերով փորձագետներին, այդ թիրախների հայտնաբերումն ու խոցումը կարող է շատ ավելի բարդ խնդիր լինել։
«Պենտագոնը լրացուցիչ թիրախների ցանկ է պատրաստել այն դեպքի համար, եթե նախագահ Թրամփը որոշի վերսկսել Իրանի դեմ մարտական գործողությունները», - նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ, ինչպես հայտնել են աղբյուրները, այդ թիրախներին հարվածելը կարող է ավելի մեծ դժվարություն ներկայացնել, քանի որ դրանք հայտնաբերելն անհամեմատ ավելի բարդ է։



