Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օդային զորավ...

 ԱՄՆ-ն և Գայանան օդային զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու երկու երկրների գործընկերությունը անվտանգության ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Պենտագոնի հարավային հրամանատարությունից։

Համատեղ թռիչքները տեղի են ունենալու Վենեսուելայի հետ Գայանայի սրացող տարածքային վեճի ֆոնին։ «Գայանայի պաշտպանական ուժերի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը թռիչքային գործողություններ կիրականացնի Գայանայի սահմաններում»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն, ըստ ամերիկացի զինվորականների, զարգացնում են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը և ամրապնդում տարածաշրջանային համագործակցությունը։ Հարավային հրամանատարությունը նաև խոստացել է շարունակել աշխատել Գայանայում գտնվող գործընկերների հետ՝ աղետներին պատրաստվելու, օդային և ծովային անվտանգության, ինչպես նաև միջազգային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Վենեսուելայի տարածքային վեճը Գայանայի հետ շարունակվում է 19-րդ դարից։ Պաշտոնական Կարակասն ակտիվացրել է իր գործողությունները, երբ Գայանայի իշխանությունները սկսել են վիճելի հատվածների օգտակար հանածոներով հարուստ տարածքները փոխանցել նավթային ընկերություններին։