Պենտագոնի ղեկավարը երրորդ կողմերին զգուշացրել...

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը երրորդ կողմերին զգուշացրել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը չմիջամտելու մասին։

«Եթե որևէ խումբ կամ երկիր ցանկանում է ընդլայնել այս հակամարտությունը և օգտվել այս դժբախտ իրավիճակից, որը մենք տեսնում ենք, մեր խորհուրդն է՝ դա մի արեք։ Մենք պահպանում ենք ինքներս մեզ պաշտպանելու իրավունքը և չենք վարանի համապատասխան քայլեր ձեռնարկելուց»,- ասել է Լլոյդ Օսթինը ABC News-ին: