Պենտագոնի ղեկավարը բանակցություններ է վարել Ի...

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Այդ մասին ասված է բանակցությունների արդյունքների վերաբերյալ Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերի  հայտարարության մեջ։

«Օսթինն ընդգծել է Իսրայելի դերի կարևորությունը հոկտեմբերի 21 - 22-ը Գազա մարդասիրական շարասյունների անցկացմանն օժանդակելու գործում և նշել խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը: Նախարարները նաև քննարկել են Միացյալ Նահանգների կողմից հետագա օգնության ցուցաբերումն անվտանգության ապահովման գործում և քննարկել այն գործողությունները, որոնք Պենտագոնը ձեռնարկում է ցանկացած պետական կամ ոչ պետական սուբյեկտների զսպման համար, որոնք ձգտում են  էսկալացիայի»,- ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին Գալանտն Օսթինին պատմել է Իսրայելի ռազմական գործողությունների մասին։

The New York Times-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարարին նաեւ ասել է, որ պատանդների վերադարձն առաջնահերթ խնդիր է Վաշինգտոնի համար: