Պեկինում բանակցություններ են սկսվել Սի Ծինփին...

Պեկինում բանակցություններ են սկսվել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Շոյգուն, ավարտելով աշխատանքային այցը Ինդոնեզիա և Մալայզիա, ուրբաթ մեկօրյա այցով ժամանել է Պեկին։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։