ՊԵԿ-ում քննիչ աշխատելու համար այլևս աշխատանքա...

Yerevan.today-ը գրում է․

Օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության որոշումներից մեկով ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի։

Ներկայումս կառավարության քննարկվող որոշման համաձայն Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչև նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ: Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը։

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: Նախագծի հիմնական նպատակն է հնարավորություն ստեղծել քննչական մարմնում առկա թափուր հաստիքները համալրելու համար՝ ապահովելով քննչական մարմնի բնականոն գործունեությունը։