Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի գազալցակայան...

Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում Է ծանր:

Պայթյունը Թբիլիսիի Վարկետիլի շրջանի գազալցակայանում որոտացել Է կիրակի օրը երեկոյան: Ականատեսների խոսքով՝ սկզբում բռնկվել Է ավտոմեքենան, այնուհետեւ կրակը տարածվել Է լցակայանում: Տուժել Է միջին տարիքի երկու տղամարդ: «Շտապ օգնության» բրիգադը նրանց տեղափոխել Է կլինիկա: «Տուժածները վնասվածքներ են ստացել…Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ ունեն: Ներկայում նրանք գտնվում են այրվածքային շոկի մեջ, ուստի տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում եւ համապատասխան բուժում են ստանում»,-հայտարարել Է բժիշկը՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքով: Պայթյունի ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը: Պայթյունից հետո ընդհատվել Է մերձակա տների Էլեկտրամատակարարումը, հաղորդել Է Sputnik-ը: