Պաղեստինն առաջարկում է ծովային հումանիտար միջ...

Պաղեստինի իշխանություններն առաջարկել են ծովային մարդասիրական միջանցք կազմակերպել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն։

«Մենք պահանջում ենք մարդասիրական միջանցք բացել դեպի Գազա և չսահմանափակվել միայն Ռաֆահ անցակետով։ Մենք առաջարկել ենք ծովային մարդասիրական միջանցք բացել Կիպրոսի և Գազայի հատվածի միջև»,- նրան է մեջբերում Al Hadath հեռուստաալիքը։