Փաուերը վերահաստատել է ԱՄՆ-ի աներեր աջակցությ...
 Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը վերահաստատել է ԱՄՆ-ի աներեր աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և ժողովրդավարությանը։
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հավաստել է ԱՄՆ կառավարության աջակցությունը ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և հանգամանորեն ծանոթացել վարչապետի ներկայացրած՝ զարգացման առաջնահերթ ուղիներին։
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի կառավարության աշխատանքը՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրների լուծմանը։
ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական նվաճումների ամրապնդման, բոլորի համար տնտեսական հնարավորությունների ընդլայնման և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման գործում: