![Պատրուշևն անընդունելի Է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-...](/imgs/posts/medium/2023/03/aa4083a.jpeg)
Ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը Աֆղանստան և հարևան երկրներ կտրականապես անընդունելի է: Նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այդ մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունը:
Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, որոնք պատասխանատու են իրենց զորակազմի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված ծանր դրության համար, պետք է ստանձնեն Աֆղանստանի տնտեսության հետկոնֆլիկտային վերականգնման հիմնական ֆինանսական ծախսերը։
«Միևնույն ժամանակ մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած ձևով և ցանկացած պատրվակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վերադարձը տարածաշրջան, այդ թվում՝ Աֆղանստանի հարևան երկրներ», - ասել է Պատրուշևը ՇՀԿ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, որը չորեքշաբթի օրը տեղի Է ունեցել Նյու Դելիում: